2024 թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ. AMX Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի փետրվար ամսվա տվյալները։    

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

  Հայաստանի ֆոնդային բորսայում  փետրվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 49.8 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 41.7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 388%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 84 գործարք:  

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

  Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով և կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ։   Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 4.3 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 411 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 36%-ով և 158%-ով։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։  

ՌԵՊՈ գործարքներ

  Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1534%-ով: Փետրվարին կնքվել է 40 ռեպո գործարք։    

Բաժնետոմսերի բորսայական շուկա

  Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 55 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 334.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 23.8%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 203 գործարք։     amx.am