Կենսաթոշակը, ընտանեկան ու սոցիալական նպաստները, հրատապ օգնության վճարումները 2023-ից կատարվելու են անկանխիկ եղանակով: Օրենքի փոփոխություն է արվել: Փետրվարի 1-ից սկսած` 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում նոր նշանակման դեպքում կանցնեն անկանխիկի, 2023թ-ի հուլիսի 1-ից հետո մինչև 1000 բնակիչ ունեցողների նոր նպաստ ստացողը նույնպես գումարը կստանա անկանխիկ: Ներդրվող համակարգում, սակայն, կլինեն նաև բացառություններ: Կանխիկ, թե անկանխիկ` ընտրելու հնարավորություն կտրվի բացառությամբ 75 տարին լրացած անձանց և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին: Իսկ վճարումը կատարվելու է սոցիալական վճար կատարող բանկերի միջոցով:
Եթե քաղաքացին չի ընտրում որևէ բանկ, ոչ թե զրկվում է իրեն հասանելի գումարից, այլ պետությունն է նրա համար բանկ ընտրում, և գումարը կուտակվում է քարտին: Այսպիսով` 2024-ից բոլոր նպաստ-թոշակ ստացող քաղաքացիները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով և միայն բանկերի միջոցով: