Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 մլն դոլար վարկային միջոցներ

Դկտ 14, 2023 12:32
49

ԱՄՀ գործադիր խորհրդի Պահուստային ծրագրով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 մլն դոլար վարկային միջոցներ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) ծավալով վարկային միջոցներ՝ ընդհանուր ծավալը հասցնելով շուրջ 73.3 միլիոն ԱՄՆ դոլար (55.2 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք): Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Համաձայն ԱՄՀ փորձագետների գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2023 թվականի ընթացքում։ Սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում ակնկալվում է, որ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, մինչդեռ, կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը 2024 թվականին կդանդաղի մինչև 5%: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և 2024 թվականի կեսերին կվերադառնա Կենտրոնական բանկի 4% թիրախին:

2024 թվականի բյուջեով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատումը կնպաստի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակի պահպանմանը: Ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը, ներառյալ նախատեսվող հարկային բարեփոխումները, կօգնեն մոբիլիզացնել անհրաժեշտ եկամուտներ՝ աջակցելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության և կապիտալ ծրագրերի ուղղությամբ առաջնահերթ ծախսերին: