Թողունակության մեծացման եւ անցակետերի քանակի ընդլայնման շնորհիվ Լարսի անցակետում հիմա հերթը պակասել է` առավելագույնը 500 մեքենա է: Էկոնոմիկայի նախարարի խոսքով` Լարսով դեպի Ռուսաստան անցած մեքենաների քանակը մոտ 2 հազարով ավելի շատ է, քան Հայաստանից Վրաստան:
Վահան Քերոբյանը խոստովանել է, որ տնտեսվարողները իսկապես շատ մեծ կորուստ են կրել, բայց չի կարելի ասել, որ արտահանող ընկերությունները տարին փակում են վնասով: Միայն խնդիր կա ջերմոցային ընկերությունների համար, որոնց աջակցման ծրագիր են մշակել:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.