Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Ինչու՞ մարդիկ այլևս չեն վստահում դոլարին

Մյս 14, 2025 13:35
54

Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվում է արտարժույթով գործարքների շարունակական նվազում՝ ինչի մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշները 2025թ. մարտ ամսվա դրությամբ։ Այս միտումը ցույց է տալիս, թե ինչպես են փոխվում ռեզիդենտների վարքագիծն ու ֆինանսական կազմակերպությունների քաղաքականությունը՝ արտարժութային ռիսկերից խուսափելու համար։

Նվազում է արտարժութային ակտիվների մասնաբաժինը

Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 31.6%, ինչը 6.8 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։ Սա կարևոր ինդիկատոր է արտարժութայնության ընդհանուր մակարդակը գնահատելու համար։

Ավանդների ընդհանուր կառուցվածքի փոփոխություն

  • Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների մասնաբաժինը ընդհանուր ավանդներում և փոխառություններում (D2) կազմել է 36.7%, նվազելով 7.4 տոկոսային կետով։

  • Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը (D3) կազմել է 43.7%, ինչը զգալի՝ 14.7 տոկոսային կետով նվազում է 2023թ. փետրվարի համեմատ։

  • Ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը (D4) նույնպես կազմել է 43.7%, 3.9 տոկոսային կետով պակաս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Այս տվյալները վկայում են, որ բնակչությունն ու բիզնեսները նախընտրում են տեղական արժույթով գործարքներ, ինչը հուշում է վստահության աճ՝ դրամի նկատմամբ։

Վարկավորման քաղաքականության փոփոխություն

Ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկերում (D5) կազմել է 30.8%, նվազելով 3.5 տոկոսային կետով։ Սա վկայում է այն մասին, որ վարկառուները ավելի քիչ են դիմում արտարժութով վարկերի օգտագօրծմանը՝ տեղական արժույթով վարկերը նախընտրելի համարելով։

Ինչու է դա տեղի ունենում․ արտաքին աղբյուրներ և ռիսկեր

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են ակտիվորեն միջոցներ ներգրավել արտերկրից՝ հիմնականում արտարժույթով։ Այդ պատճառով՝ նրանք ձգտում են ներգրավված միջոցներն իրացնել հենց այդ արժույթով՝ արժութային ռիսկերից խուսափելու համար։ Սակայն ներքին շուկան ավելի ու ավելի քիչ պահանջարկ է ցուցաբերում արտարժութով վարկերի և ավանդների նկատմամբ, ինչը ստիպում է ֆինանսական հաստատություններին վերանայել իրենց ռազմավարությունը։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: