Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով սեպտեմբերին վնասված Ջերմուկի ճոպանուղին վերականգնվել է և դեկտեմբերի 22-ից կվերսկսի աշխատանքը: Ամենաշատ արկեր ընկել էին հենց ճոպանուղու տարածքում: Տնօրեն Արմեն Թադևոսյանի խոսքով` դեռ որոշ թերություններ կան, սակայն դրանք կշտկվեն գարնանը:
Վնասվել էին նաև հարակից սրճարանները և ժամանցի վայրերը, որոնք նույնպես վերականգնվել են: Անցած տարվա այս օրերի համեմատ Ջերմուկում այցելուների թիվը պակաս է, իսկ նոր տարին զբոսաշրջային կենտրոնում դիմավորել ցանկացողների թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.