Երկուշաբթի օրը ՝ դեկտեմբերի 12-ին, Twitter-ում կվերադառնա վճարովի «Blue» ստուգման գործառույթը,- հայտնում է BBC-ն։ նոյեմբերին այն դադարեցվել էր բոտերի ներխուժման պատճառով։ Գինը շարունակում է մնալ ամսական 8 դոլար։ Apple-ի սարքերում հավելվածից օգտվողների համար միջնորդավճարի շնորհիվ բաժանորդագրությունը կաճի մինչև $11։Twitter Blue-ի լրացուցիչ հնարավորությունների թվում է թվիթները խմբագրելու կոճակը, որը վաղուց պահանջում էին սոցցանցի մյուս օգտատերերը։ Կապույտ բաժանորդները նաև կտեսնեն ավելի քիչ գովազդ, նրանց թվիթերը կտեղադրվեն մյուսներից վեր, և նրանք կկարողանան տեղադրել և դիտել ավելի երկար, ավելի լավ տեսանյութեր:
Նախկինում կապույտ նշանն օգտագործվում էր որպես հաստատման գործիք հայտնի հաշիվների համար: Twitter-ն այն անվճար է տվել, բայց միայն սոցցանցն ինքն է որոշել, թե ում տալ այն։ Մասկը որոշել է, որ դա անարդար է։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.