Աշխարհում մեծահարուստների թիվը այս տարվա առաջին կիսամյակում նվազել է: Wealth-X հետազոտական ընկերությունը հրապարակել է 30 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող մարդկանց մասին հերթական զեկույցը: Ըստ ուսումնասիրության՝ նրանց թիվն այս պահին 392 հազար 410 է, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 11 տոկոսով էլ կրճատվել է նրանց կարողության չափը՝ կազմելով 41.8 տրլն դոլար:
Հետազոտողներն այս վիճակը պայմանավորում են համաշխարհային տնտեսության խնդիրներով և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններով։ Wealth-X-ի հետազոտության համաձայն՝ միլիոնատերերի նվազում է նկատվել նաև աշխարհի խոշորագույն քաղաքներում: Միակ բացառությունը Լոնդոնն է, որտեղ նրանց թիվը, հակառակ միտումներին, ավելացել է:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.