2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում

Մյս 3, 2024 16:58
55

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականին փետրվարին կազմել է 273 425 ՀՀ դրամ։ Իսկ սոցիալական ոլորտում, որտեղ ներզռվում են առողջապահության, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտները, այն կազմել է 172 279 ՀՀ դրամ։

Առանձին ոլորտային դիտարկմամաբ աշխատավարձի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում՝ 1 107 639 ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 5,5%։ Իսկ ընդհանրացված տեղեկատվություն և կապ ոլորտում (ներառյալ ՏՏ-ն) այն կազմել է 890 413 ՀՀ դրամ։

Հաջորդ ամենաբարձր արդյունքը գրանցած ոլորտը ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը 2024-ի փետրվարի դրությամբ կազմել է 854 390 ՀՀ դրամ։

ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում

Հաջորդում են հանքարդյունաբերության ոլորտը՝ 471 506 ՀՀ դրամ, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 361 569 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 311 212 ՀՀ դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը՝ 277 212 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։ Ամենացածր մակարդակը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 136 210 ՀՀ դրամ։