Թուրք-ռուսական գործարար խորհրդի ղեկավար Իզզեթ Էքմեքչիբաշին ասել է, որ կողմերը քննարկում են բարտերային առևտրի հնարավորությունը։ Այս մասին գրում է Dunya թերթը։
Նրա խոսքով, 1980-ականների վերջին Թուրքիան բավականին հաջողակ էր բարտերային առևտրում, ուստի այս տարբերակի շուրջ հետազոտություններ են իրականացվում։
Որպեսզի առևտուրը շահութաբեր լինի, Թուրքիան և Ռուսաստանը պետք է փոխադարձաբար մեծացնեն երաշխիքը,- ասել է Էքմեքչիբաշին։ «Երկու երկրներն էլ աշխատում են այս հարցի վրա։ Եթե 5 միլիարդ դոլարի փոխադարձ երաշխիք տրվի, ապա մենք կկարողանանք 5 միլիարդ դոլարի ապրանք արտահանել թուրքական լիրայով»,- ընդգծեց նա։
Մարտի սկզբին լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Անկարան պատրաստ է առևտուր անել Մոսկվայի հետ ռուբլով և այլ արժույթներով։