Վրաստանի տնտեսությունը շարունակում է աճ գրանցել: Ինն ամսվա ընթացքում տնտեսության աճը կազմել է 10,2 տոկոս, ինչն աննախադեպ ցուցանիշ է ամբողջ Եվրոպայում: վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայտնել է, որ Երկրից արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ 9 ամսվա ընթացքում աճը կազմել է 37,4 տոկոս: Իսկ արտահանումից եկամուտը կազմել է 4 միլիարդ դոլար: Վարչապետի խոսքով Զբոսաշրջությունը վերականգնվում է արագ տեմպով ու 2019 թվականի համեմատ, այս տարի զբոսաշրջությունը վերականգնվել է 97,5 տոկոսով: Դրանից եկամուտը կազմել է 2,5 մլրդ դոլար: Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ բարձր տնտեսական աճը կպահպանվի մինչեւ տարեվերջ, եւ տարվա վերջին սպասվում է երկնիշ տնտեսական աճ:
Վրաստանում գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ
Նյմ 1, 2022 16:50
68