Ամերիկյան Բրոդվեյում ցուցադրվել է Հայաստանից թատերագիր Անուշ Ասլիբեկյան-Արծրունու Մերսեդես և Զարուհի մոնոթատրոնը։ United Solo փառատոնին հայաստանցի հեղինակի մոնոթատրոնի դերակատարուհին եղել է նյույորքաբնակ ճանաչված դերասանուհի, մեր հայրենակցուհի Նորա Արմանին։ Վերջինս նաև անգլալեզու հանդիսատեսի համար ադապտացրել էր Հայաստանում 2015-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և Մեծ Եղեռնի թեմայի մոտիվներով գրված այս պիեսը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարվին Կարլսոնը, որն ավելի ուշ հայտարարել է. «Նորա Արմանին ներկայացրեց միաժամանակ մտահոգիչ, վառ, մարդկային և հումորային պատմություն, հատկապես տպավորիչ վերջաբանով»: Ըստ առկա տեղեկությունների, սա Հայաստանից հեղինակի առաջին պիեսն է, որը բեմադրվում է հռչակավոր Բրոդվեյում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն