2023 թվականի հունվարի 1-ից 1000 եւ ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում եւս կենսաթոշակն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկերի միջոցով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչեւ 75 տարեկան, եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց: Վճարող կազմակերպությունը ընտրելու համար կենսաթոշակառուն ու նպաստառուն պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ
Հկտ 31, 2022 14:33
174