Սեպտեմբերին Հայաստանում եղել են ռեկորդային թվով աշխատատեղեր: Պետական եկամուտների կոմիտեի տվյալով դրանք կազմել են 691 հազար 87-ն՝ 6.1 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին էր: Իսկ 1 աշխատատեղի միջին եկամուտը եղել է 253 հազար 838 դրամ՝ 12.9 տոկոսով ավելի, քան 2021-ի սեպտեմբերին: Աշխատատեղերի ցուցանիշը ամենաբարձրն է բոլոր ժամանակների համար: Մասնագետների գնահատմամբ՝ գնաճի տեմպի համեմատ միջին աշխատավարձը երկրում ավելացել է: Գնաճը այս սեպտեմբերին եղել է մոտ 10 տոկոս, մինչդեռ միջին աշխատավարձն աճել է մոտ 13 տոկոսով: Տարվա 9 ամսվա ընթացքում երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է մոտ 60 հազարով:
Նոր ռեկորդ աշխատաշուկայում. սեպտեմբերին եղել է 691.087 աշխատատեղ
Հկտ 25, 2022 14:18
36