Հայաստանում կա 26 ավտոկայարան, այս պահին գործողների թիվը հազիվ մեկ տասնյակին է մոտենում: Մյուսներն այնքան անմխիթար վիճակում են, որ շահագործումն անհնար է: Ըստ ներկայացված ծրագրի, «Հայավտոկայարան ընկերությունը պետք է ստանձնի կոնցեսիոն կառավարում, ինչի շնորհիվ կկառուցվի մեկ նոր ավտոկայարան, մյուսներն էլ կնորոգվեն ու կարդիականացվեն: Նոր ավտոկայարանի կառուցման նպատակը մայրաքաղաքի ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Երևանում այսօր գործում է երկու ավտոկայարան? Կենտրոնականն ու Հարավայինը, ևս մեկը? Հյուսիսայինը? Պտղնիում է: Բոլոր 26 ավտոկայարանների ու նոր կառուցվողի մակետները պատրաստ են: Նախարարությունը պատրաստվում է առաջիկայում հայտարարել մրցույթ, որի հաղթողը պարտավորված կլինի իրականացնել մոտ 6 մլրդ դրամ ներդրում «Հայավտոկայարանիե բոլոր ենթակառուցվածքներում: Այս գումարը զուտ շինարարական աշխատանքի համար է, սրան կգումարվի գույքի ձեռքբերումը, տեխնոլոգիական հագեցվածության ապահովումը: Ժամկետը դեռ հստակ չէ, բայց մրցույթի հայտարարումից մինչև շինարարության ավարտ, ըստ նախարարության պլանի, կտևի 3 տարի: Մրցույթը, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկա մի քանի ամսում:
Ավտոկայարանները կարդիականացվեն, կնորացվեն նաև տրանսպորտային միջոցները
Հկտ 17, 2022 15:05
111