Հացը Եվրամիությունում դեռ երբեք այդքան թանկ չի եղել, ինչպես 2022 թվականի աշնանը. օգոստոսին աճն անցյալ տարվա համեմատությամբ միջին հաշվով կազմել է 18 տոկոս: Այն ամենից շատ թանկացել է Հունգարիայում` 60 տոկոսով: ԵՄ-ում հացի թանկացումը գերազանցել է գնաճը, որն օգոստոսին հասել է 10 տոկոսի:Հացի թանկացումն ամենաքիչն զգացել են Ֆրանսիայում. այնտեղ գները բարձրացել են 10 տոկոսով, Բելգիայում թանկացումը կազմել է 13 տոկոս: ՙԵվրոստատ՚-ում հացի գնի աճը բացատրում են Ուկրաինայի իրադրությամբ, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, նաեւ էներգետիկ ճգնաժամով:
Եվրամիությունում կտրուկ թանկացել է հացը
Սպտ 20, 2022 14:12
84