OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը

Օգս 3, 2023 17:21
137

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը,- գրում է Banksnews.am-ը:

«2019 թ. կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թ. հուվարի 1–ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,– նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ այդ նշել էր, թե խանութներում իրեն ապրանքը տվել են այն նույն տոպրակներով, որոնք կային դեռ 5 տարի առաջ, այսինքն` տոպրակների հաստությունը չի ավելացվել։