Բրիտանական մետաղադրամների և թղթադրամների թողարկումը, որոնց վրա պատկերված է մահացած թագուհի Եղիսաբեթ II-ի դիմանկարը, կդադարեցվի։ Ինչպես նշում է The Guardian-ը, դրանք կփոխարինվեն նորերով ՝ թագավոր Չարլզ III-ի պատկերով։ Հրատարակությունը գրում է, որ ներկայիս թղթադրամների փոխարինումը նոր միապետի գլուխը պատկերող դրանց տարբերակներով կպահանջվի առնվազն երկու տարի։
Ինչ վերաբերում է մետաղադրամներին, ապա այս գործընթացը հավանաբար ավելի երկար կլինի: Թագուհու դեմքի պատկերով 4,5 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամներ են շրջանառության մեջ։ Բացի բրիտանական թղթադրամներից, Եղիսաբեթ թագուհին պատկերված է Կանադայում 20 դոլարանոց թղթադրամների վրա, Նոր Զելանդիայում մետաղադրամների վրա, ինչպես նաև Արևելյան Կարիբյան ավազանի Կենտրոնական բանկի թողարկած բոլոր մետաղադրամների և թղթադրամների վրա: Այս թղթադրամները կգործեն և աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։