Մակրոնը կոչ է արել համաքաղաքացիներին ապրանքներ գնել ֆրանսիացի ֆերմերներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել համաքաղաքացիներին ապրանքներ գնել տեղի ֆերմերներից ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար: «Պարենային ինքնիշխանությունը կարևոր է,- ուրբաթ օրը երիտասարդ ֆերմերների հետ հանդիպման ժամանակ ասաց Մակրոնը: Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ պետք է գնեն ֆրանսիական սնունդ, սիրեն մեր գյուղատնտեսությունը»: Երկրի ղեկավարի խոսքով ՝ «սա առանցքային տարր է պարենային ինքնիշխանության ապահովման համար»։ Մակրոնը նաեւ նշել է, որ մոտ 400 մլն եվրո կհատկացվի երիտասարդ ֆերմերներին օգնելու համար։ Նա նաև խոստացավ, որ երկրում կստեղծվեն բիզնես ինկուբատորներ ՝ գյուղատնտեսության նորարարական մեթոդների ներդրման համար։