Արդեն երկու տարի է, ինչ Սևանում ձկան պաշարը տարվա մեջ երկու անգամ են ստուգում՝ ամռանն ու աշնանը:
2022-ի արդյունագործական որսի համար նախատեսված էր որսալ 300 տոննա: Լճում այնքան ձուկ կա, որ հնարավոր է որսի սահմանված չափաքանակը նույնքան էլ ավելացնել: ձկան պաշարի ավելացմանը հատկապես նպաստել է ձվադրման շրջանում վերջին տարիներին իրականացրած խիստ հսկողությունը: Այս տարվա համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված 300 տոննայից, փաստացի կնքված 567 պայմանագրով, որսացել են մոտ 296 տոննա սիգ: Ստացվում է՝ խիստ հսկողությունը նպաստել է լճում ձկան ավելացմանը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է լինում ավելի շատ ձուկ որսալ: Ըստ ձկնաբանի՝ ևս մի քանի տարի նման քաղաքականություն իրականացնելու դեպքում ձկան քանակը տարեցտարի ավելանալու է:
Սևանա լճում թույլատրվել է կատարել ևս 300 տոննա սիգի որս
Սպտ 7, 2022 14:55
88