Վրաստանը պատրաստվում է միանալ միասնական եվրոյի վճարումների գոտուն: Կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Single Euro Payment Area — միասնական տարածք, որտեղ իսպառ վերացվում են տարբեր երկրների եվրոներով ներքին և միջազգային վճարումների միջև տարբերությունները մեկ տնային շուկայում: Անդամները ԵՄ 27 երկրներ են: Վրաստանի վարչապետի խոսքով՝ գործընթացում ներգրավված են Վրաստանի Ազգային բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը, նաև տարբեր պետական գերատեսչություններ։ Կառավարության նիստից հետո խորհրդարան է ուղարկվել երեք օրինագիծ, որոնք բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է հաստատի և արտացոլի օրենսդրության համապատասխան փոփոխությունը։ Վարչապետն ընդգծել է, որ նոր վճարային գոտուն միանալուց հետո դեպի ԵՄ փոխանցումները չեն պահանջի թղթակից բանկեր կամ այլ միջնորդներ։
Վրաստանը նախատեսում է միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն
Օգս 30, 2022 15:29
121