Այս տարվա առաջին կիսամյակում բանկերը կրկնապատկել են կապիտալը, ավելացրել շահույթն ու ակտիվները: Բանկային ընդհանուր կապիտալն ավելացել է մոտ 213 մլրդ դրամով կամ 23 տոկոսով: Ակտիվներն աճել են 193 մլրդ դրամով կամ 2.74 տոկոսով: Բանկային համակարգն ապահովել է 111 մլրդ դրամ շահույթ, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 70 մլրդ դրամով կամ 173.5 %-ով: Տոկոսային համամասնությամբ Հայաստանի բանկային համակարգը ապահովել է այնքան շահույթ, որքան եվրոպական և ամերիկյան բանկային համակարգը, սակայն Բանկերի միության գործադիր տնօրենը դա բավարար չի համարում: Արտասահմանից ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալն աճել է գրեթե 1 մլրդ դոլարով կամ 97.3 %-ով: Առաջին կիսամյակում Հայաստանից փոխանցումների ծավալն ավելացել է մոտ 326 մլն դոլարով կամ 57.7 %-ով:
6 ամսում բանկերը ավելացրել են կապիտալը, շահույթն ու ակտիվները
Օգս 29, 2022 15:04
96