Դատարանն Իլոն Մասկին զրկել է 56 միլիարդ դոլարից
Լուրեր |
ԱՄՆ դատարանն անվավեր է ճանաչել Իլոն Մասկի իրավունքները, որով նա՝ որպես Tesla-ի գործադիր տնօրեն և ընկերության բաժնետոմսերի մեծ փաթեթի սեփականատեր, իրավունք էր ստանում Tesla-ից 56 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ։ Այս լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 3%-ով։
Հենց այս բաժնետոմսերի սեփականատեր լինելու շնորհիվ էր Իլոն Մասկը դարձրել աշխարհի ամենահարուստ մարդը, և որոշ լրատվամիջոցներ նույնիսկ սխալմամբ նրան անվանել էին էլեկտրական մեքենաներ արտադրող այս ընկերության հիմնադիր: Ընկերության բաժնետոմսերի տեսքով համապատասխան փոխհատուցման փաթեթը նրան հանձնվել էր 2018-ին և ռեկորդային էր դարձել բոլոր հանրային ընկերությունների շրջանում:
Tesla-ի տնօրենների խորհրդի և Իլոն Մասկի միջև գործող այս պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշման մասին այս շաբաթվա ընթացքում հայտարարել է Դելավերի դատարանը, որի համար հիմք է դարձել Tesla-ի բաժնետերերից մեկի՝ Ռիչարդ Տորնետայի հայցը։ Վերջինս նախկինում անհամաձայնություն էր հայտնել այս պաշտոնում Իլոն Մասկի աշխատանքի համար փոխհատուցման չափի վերաբերյալ։
Վեճի կողմերը դեռ պետք է որոշեն, թե Մասկն ինչ պայմաններով պետք է վերադարձնի նախկինում ստացած բաժնետոմսերն ու միջոցները, որոնք իրեն վճարվել են Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի դիմաց։ Մասկը՝ որպես պատասխանող կողմ, իրավունք ունի դատարանի այս որոշումը վիճարկել ավել բարձր ատյանում։
Դատարանի որոշմամբ՝ հենց 56 միլիարդ դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթն է օգնել Իլոն Մասկին դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Գործող պլանի համաձայն՝ 2018-ից Մասկը կարող է ստանալ Tesla-ի բաժնետոմսերը 12 փաթեթներով, եթե ընկերության ֆինանսական ցուցանիշները հասնեն որոշակի նպատակային կետերի: Շուկայում բաժնետոմսերի վաճառքն ընթացիկ գներով, ըստ դատարանի, Մասկին թույլ է տվել մեծ գումարներ վաստակել։
Դատարանի կարծիքով՝ Tesla-ի ղեկավարին հաջողվել է փաստացի ցուցանիշները հարմարեցնել պահանջվող արժեքին, և, հետևաբար, արդյունքում նրա հարստացումն արդարացի չէ։ Տնօրենների խորհուրդը, ըստ հայցվորի, գործել է Մասկի հրահանգով՝ նրան այդպիսի առատաձեռն փոխհատուցման փաթեթ հատկացնելով: Բացի դրանից, տնօրենների խորհրդում ընդգրկվել են մարդիկ, որոնք սերտ կապեր են ունեցել անձամբ Մասկի հետ, և այդ պատճառով փոխհատուցման որոշումը կայացվել է միլիարդատիրոջ շահերից ելնելով՝ կողմնակալ պայմաններով։
Ըստ ամերիկյան արդարադատության մարմինների ներկայացուցիչների՝ ո՛չ Tesla-ի տնօրենների խորհուրդը, ո՛չ էլ փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այդ փուլում չեն գործել՝ ելնելով ընկերության և նրա բաժնետերերի շահերից։ Այս հարցի շուրջ փաստի բանակցությունների մասին նույնիսկ հստակ ապացույցներ չկան։
2018-ին Իլոն Մասկին էր պատկանում Tesla-ի բաժնետոմսերի 21,9%-ը, այժմ նրա մասնաբաժինը նվազել է մինչև 13%, սակայն ոչ վաղ անցյալում նա սկսեց առաջ մղել այն մինչև 25% ավելացնելու անհրաժեշտության գաղափարը, որպեսզի կարողանա արդյունավետ կառավարել բիզնեսը։ Այսպիսի դիրքերում նա կարող էր մնալ բավականին ազդեցիկ, սակայն միևնույն ժամանակ բաժնետերերը հնարավորություն կունենային անհրաժեշտության դեպքում արգելափակել նրա վիճահարույց որոշումները, ինչպես ժամանակին պարզաբանել է ինքը՝ Իլոն Մասկը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են․ որոնք են հիմնական սկզբունքները
2025/11/07/ 12:22 -
Մարկ Ցուկերբերգը մասնավոր դպրոց է բացել իր դուստրերի համար և այն անվանել է իր հավի անունով
2025/11/07/ 12:12 -
TRIPP-ը անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա. Թրամփ
2025/11/07/ 11:52 -
Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան
2025/11/07/ 11:29 -
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան եկել Թուրքիայից և Ադրբեջանից 2025-ի հունվար-սեպտեմբերին․ վիճակագրություն
2025/11/07/ 10:56 -
Տունը՝ եկամտի աղբյուր․ ինչ է հետադարձ հիփոթեքը և կողակցի սեփականության իրավունքը․ օրենսդրական փոփոխություն
2025/11/07/ 10:32 -
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
2025/11/06/ 22:00 -
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/11/06/ 20:20 -
Ինչպես կառուցել ընկերություն, որը զարգանում է նույն արագությամբ, ինչ տեխնոլոգիաները
2025/11/06/ 19:00 -
5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 6-ի Կառավարության նիստից
2025/11/06/ 17:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ