Օգոստոսին Հայաստանում շարունակել են դանդաղել միջնորդ առևտրի տեմպերը
Լուրեր |
Հայաստանում շարունակել են դանդաղել միջնորդ առևտրի աճի տեմպերը։ Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի` հունվար–օգոստոսի օպերատիվ տվյալները, արտահանումն աճել է 51.8%-ով, ներմուծումը` 53,8%–ով։ Բացարձակ թվերով այն կազմել է, համապատասխանաբար $4 մլրդ 459 մլն և $7 մլրդ 537 մլն։ Այն, որ արտահանման–ներմուծման մեծ հոսքերը կապված են միջնորդ առևտրի հետ (ռուս–ուկրաինական հակամարտության պայմաններում), հայտնի է,- գրում է ejc.am-ը:
Սակայն դրա աճի տեմպը սկսում է դանդաղել. եթե մինչև մայիսը արտահանման ծավալն աճում էր կրկնակի կամ դրան մոտ, ապա հունիսին արտաքին առևտուրն աճել է շուրջ 70%, հուլիսին`շուրջ 60%, հիմա էլ` 50%. Նշենք, որ աճի դանդաղումը չի կարելի շփոթել ծավալների կրճատման հետ. բացարձակ թվերով ծավալները մնում են մեծ, ուղղակի հասնելով որոշակի բարձր մակարդակի, առայժմ էլի ավելի շատ չեն աճում։
Նշենք, որ ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերության աճը զրոյին մոտ է եղել (այս անգամ` կրճատվել 0,1%–ով), իսկ էլեկտրաէներգիայի գեներացիան` 2,6%–ով։ Սա ևս վկայում է, որ արտահանման աճը մեծամասամբ պայմանավորված է միջնորդ առևտրով։
Եթե խոսենք այլ ցուցանիշների մասին, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը հանրապետությունում աճել է 10,4%–ով, սակայն, ինչպես և նախորդ ամիսներին, հիմնված է շինարարական բումի, առևտրի և ծառայությունների մասին։ Շինարարության ծավալներն աճել են 17,3%–ով, առևտուրը` 23,1%–ով, ծառայությունների շրջանառությունը` 14,8%–ով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.