Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան
Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով
Microsoft-ը հուլիսին կկրճատի 6000 աշխատակցի
Nissan-ը կկրճատի ևս 11 000 աշխատատեղ ամբողջ աշխարհում և կփակի յոթ գործարան
Ինչպես է այսօր զարգանում բեռնափոխադրման ոլորտը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ՏՏ ոլորտը գերազանցում է սպասումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ լինելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը

Revlon կոսմետիկայի ապրանքանիշը սնանկ ճանաչվելու հայտ է ներկայացրել

Հնս 16, 2022 19:34
119

Կոսմետիկայի ամերիկյան արտադրող Revlon-ը, որը հիմնադրվել է 1932 թվականին, սնանկության հայց է ներկայացրել,- գրում է Reuters-ը։ Մարտի 31-ի դրությամբ ընկերության պարտքը գերազանցել է 3,3 մլրդ դոլարը։ «Մենք հուսով ենք, որ կկարողանանք պարզեցնել մեր կապիտալի կառուցվածքը և զգալիորեն նվազեցնել մեր պարտքը», — ասել է Revlon-ի գործադիր տնօրեն Դեբրա Պերելմանը:

Ընկերությունը մայիսին ասել է, որ իր վարկատուները համաձայնել են ժամանակավորապես ընդլայնել  շրջանառվող վարկային գծերը մինչև 32 միլիոն դոլար և ավելացրել, որ նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել բաժնետոմսերի հրապարակային վաճառքի միջոցով,- հաղորդում է The Wall Street Journal-ը:

Չորեքշաբթի ՝ հունիսի 15-ին, առևտրի փակման ժամանակ Revlon-ն ուներ գրեթե 123 միլիոն դոլար շուկայական կապիտալիզացիա, հինգշաբթի ընկերության բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել էր նախաշուկայական առևտրի ժամանակ,- նշում է CNBC-ն:

Revlon-ը գրեթե խուսափեց սնանկացումից 2020 թվականի վերջին, քանի որ սպառողները համավարակի պայմաններում կտրուկ կրճատեցին գեղեցկության ապրանքների վրա իրենց ծախսերը,- հայտնում է CNBC-ն: Այնուհետև ընկերության բավարար թվով պարտատոմսերի սեփականատերեր մասնակցել են պարտքի վերակառուցմանը, պարզաբանել է հեռուստաալիքը։ Անցյալ տարի ընկերության վաճառքները 2017 թվականի մակարդակից նվազել են 22%-ով,- նշում է Reuters-ը։