Հայաստանը խնայողական հանգստի լավագույն երկրների ցանկում է. Տուրօպերատորների ասոցիացիա Թաիլանդը, Հայաստանը, Ադրբեջանը, Վիետնամը եւ Հարավային Կորեան ամառային հանգստի լավագույն երկրներն են խնայողություն սիրող զբոսաշրջիկների համար, կարծում են Տուրօպերատորների ասոցիացիայում (АТОР)։ Իրենց այս ընտրությունը բացատրելով՝ ասոցիացիայի փորձագետները վկայակոչում են Cotswold Outdoor վերլուծաբանական ընկերության հետազոտության արդյունքները, հետազոտությունում հաշվի են առնվել հոսթելների եւ անվճար տեսարժան վայրերի թվաքանակը, մթերքների գները խանութներում։ Ինչպես պարզել են տուրինդուստրիայի մասնագետները, վերոնշյալ հինգ պետություններում չորս ցերեկ եւ երեք գիշեր հանգստանալ կարելի է 30-90 դոլարով։ Այդ գումարը բավական է հոսթելում մնալու եւ հանրային տրանսպորտով տասը ուղեւորություն կատարելու համար։