Twitter Blue-ի բաժանորդագրությունը այսուհետ հասանելի կլինի ամբողջ աշխարհում Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter Blue-ն արդեն հասանելի է ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Դրա արժեքը կկազմի ամսական $7 տարեկան վճարման դեպքում, $8՝ ամսական վճարման դեպքում: Բաժանորդագրված օգտատերերը կկարողանան ավելի երկար թվիթներ տեղադրել, կես ժամվա ընթացքում դրանք խմբագրել մինչև հինգ անգամ և վերբեռնել 1080p տեսանյութեր: Մարտի սկզբին բաժանորդագրությունը գործարկվել է Նիդեռլանդներում, Լեհաստանում, Իռլանդիայում, Հունաստանում, Դանիայում, Հունգարիայում, Լիտվայում, Էստոնիայում և 12 այլ երկրներում։ 2022 թվականի դեկտեմբերին Twitter հարթակի հասույթը և զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել են 40%-ով։ Վերլուծաբանները շահույթի անկումը կապում էին սոցցանցից գովազդատուների արտահոսքի հետ այն բանից հետո, երբ Իլոն Մասկը միացավ ընկերությանը: Բիզնեսի ծախսերը նվազեցնելու համար Իլոն Մասկը կրճատել է ընկերության անձնակազմը 50%-ով։