Հայաստանում ծնելիության ցուցանիշնեը նվազում են. վիճակագրություն
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, և ստորև ներկայացվում են բնակչության բնական շարժի և ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:
2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ:
Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։
Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։
Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։
2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ և մահացել 2571 մարդ:
Այսինքն նույնիսկ 100 հազար արցախցու մուտքը Հայաստան, բազմաթիվ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիության անձնագիր տրամադրելուն զուգահեռ ծնելիության մակարդակի անկում է գրանցվում։ Եվ սա այն դեպքում, երբ օրվա իշխանությունը հայտարարում է, թե ծնելիությանը նպաստող մի շարք նախագծեր է կայնքի կոչում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստաի ավելացում, մինչև 2 տարեկան երեխայի նպաստաի ավելացում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համարավելի բարձր նպաստի սահմանում, գյուղաբնակ և սահմանամերձ բնակավայրերում երեխաներ ունեցողների համար որոշակի արտոնյալ պայմաններ և այլն։
Կարևոր է նաև այն, որ 44 օրյա պատերզմի զոհերի ծնողները կարող են անվճար օգտվել արհեստական բեղմանվորման և փոխնակ մոր ծառայություններից և նրանցից ոմանք, ծրագրից օգտվելով, արդեն երեխաներ ունեցել են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ
2025/12/09/ 17:50 -
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ը կվերացնեն վնասակար դրույթները. Ադրբեջանի ԱԳՆ
2025/12/09/ 17:10 -
QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած․ Հետք
2025/12/09/ 16:06 -
Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակների մասին
2025/12/09/ 15:48 -
Զովունիում գտնվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է. Պատճառը հայտնի է
2025/12/09/ 15:44 -
Տարեսկզբից ի վեր ԱՄՆ պետդեպը տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել
2025/12/09/ 15:40 -
Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է․ ֆինանսական համակարգի վրա դրա ազդեցությունը
2025/12/09/ 14:41 -
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
2025/12/09/ 13:29 -
Bluebird. Վիտրաժային գեղեցկություն՝ որն արտացոլում է ձեր տան անհատականությունը
2025/12/09/ 12:29 -
2025 թվականի ամենավատ ֆիլմը համաշխարհային կինովարձույթի ռեկորդներ է սահմանում
2025/12/09/ 12:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2025 Թ․
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները