Պարեկները մայիսի 29-ից հունիսի 5-ը Երևանում հայտնաբերել են 4083, վեց մարզերում ՝ 8613 խախտում
ԵՄ–ն կարող է 2.8 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, ուղղակի ծրագրեր չկան. ֆինանսների նախարար
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1․3%
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
Իրանցին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար ՀՀ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար
Համաշխարհային կրիպտո ընկերությունները տարեսկզբից հավաքել են $3,8 միլիարդ վենչուրային ֆինանսավորում
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. Hetq.am
Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5.2%-ով
ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին
Վրաստանը 15 միլիոն դոլարի օգնություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին
Ադրբեջանի կողմից Հայաստանի 29.800 քկմ տարածքի ճանաչումը հրապարակային հաստատելու կարիք կա. ԱԳ նախարար
Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել են
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին
«Մի դրամիկի ուժը»․ բարեգործություն են անում Idram Junior-ի օգտատերերը
Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են
ՕՊԵԿ+-ը համաձայնել է 2024 թվականին կրճատել նավթի արդյունահանումը
Համաշխարհային կրիպտո ընկերությունները տարեսկզբից հավաքել են $3,8 միլիարդ վենչուրային ֆինանսավորում. Fintech.am
Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 47 դեպք, 79 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում

Dec 21, 2022 20:21
18
ADS
 Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։ Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»: «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։ Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝  ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։ Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար: «Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։ «Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», – նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։ IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։   IFC-ի մասին

www.ifc.org

Master Cooperation Agreement
The MCA established the first standard for how Development Finance Institutions jointly finance developing-country firms.
08:16 PM
IFC-ն  Համաշխարհային  բանկի  խմբի  անդամ  է՝  զարգացման  խոշորագույն  գլոբալ կառույց, որը կենտրոնացած է նոր ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ IFC-ն աշխատում է 100-ից ավելի երկրում՝ իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը գործածելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու  համար։ 2022թ. ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ռեկորդային՝ 32.8 միլիարդ դոլար է պարտավորվել ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում՝ մասնավոր հատվածի ներուժն իրացնելով  ծայրահեղ  աղքատությանը  վերջ  դնելու  և  համընդհանուր  բարգավաճումը խթանելու  համար, այն  ժամանակ, երբ տնտեսությունները պայքարում են համաշխարհային խորացող ճգնաժամերի ազդեցությունների դեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org:   Հետևեք մեզ www.facebook.com/IFCwbg www.twitter.com/IFC_org www.youtube.com/IFCvideocasts www.ifc.org/SocialMediaIndex www.instagram.com\ifc_org Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին Հայաստանում։ Ընկերության 2 բաժնետերերն են Ամունդին (1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ) և Ակբա բանկը (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենալիկվիդային՝ A հարթակում)։ Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: Հայաստանի կայուն զարգացման գործում առանցքային դեր ստանձնելու համատեքստում, Ամունդի-Ակբան ջանք չի խնայում երկրում ներդրումային միջավայր ձևավորելու և Հայաստանի ապագայում ներդնելու հարցում՝ ելնելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների լավագույն շահերից։

Մեկնաբանություն