Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է BUISSUP-ի ներդրումային ծրագրերը
Լուրեր |
Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարիների ներդրումային գործունեության
արդյունքները։
Հայ գործարարների ասոցիացիան անցկացրել է իր ներդրումային նախագծերի առաջին փակ հանդիպումը։
Միջոցառմանը ներկա էին վերջին 2 տարիների ընթացքում Buissup ծրագրի շրջանակներում ներդրում
ստացած 14 ընկերությունները։
Հիմնադիրները ներկայացրեցին ներդրողի հետ աշխատանքի արդյունքում ստացված ձեռքբերումները,
ինչպես նաև կիսվեցին այս պահին առկա խնդիրներով և խոչընդոտներով։
Հայ գործարարների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում առավել զգալի
հաջողությունների է հասել QaylTech ընկերությունը, որն իրականացրել է իր միջազգային շուկա մուտք
գործելու լայնածավալ ռազմավարությունը։ Առաջատար վերականգնողական կենտրոններից մեկի հետ
համատեղ ք. Մոսկվայում բացվել է QaylTech-ի առաջին շոուրումը, որտեղ այժմ ներկայացված են իրենց
կողմից ստեղծված նորարարական սարքավորումները։
Հայ նկարիչների աշխատանքներով շարֆեր ստեղծող Արտույտ բրենդն այս մեկ տարվա ընթացքում ձեռք է
բերել համաշխարհային ճանաչելիություն։ Արտույտն ընդլայնել է իր տեսականին և մուտք գործել Միացյալ
Նահագների և Ղազախստանի շուկաներ։ Վերջերս բացվել է նաև բրենդի խանութ-սրահը։
PayMe նորարական ֆինանսական ստեղնաշարը այս երկու տարիների ինտենսիվ աշխատանքի
արդյունքում ինտեգրման պայմանավորվածություն է ձեռք բերել երկու խոշոր բանկերի հետ և շատ շուտով
մուտք կգործի հայկական և միջազգային շուկաներ։ Ընկերությունն ընդգրկվել է նաև աշխարհի ամենամեծ
ստարտափ աքսելերատոր՝ 500 Global-ի անդամների շարքում։
Group 404 ստարտափը, որը մոդելավորել է 3 նորարական տարբեր ուղղվածությունների սարքավորում,
այժմ կառուցում է դրանց պրոտոտիպերը և մշակում շուկա մուտք գործելու ռազմավարությունը։
Հայ գործարարների ասոցիացիայի արժեքների հիմքում ընկած է ներդրումային նախագծերի հետ
գործընկերային աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ կարևորվում է անհատական մոտեցումը
յուրաքանչյուր ընկերությանը։
Հայ գործարարների ասոցիացիայի ներդրումային գործունեությունը իրականացվում է «Տաշիր»
ընկերությունների խմբի աջակցությամբ։
https://www.youtube.com/watch?v=3BwTu8snn_8
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․