Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։

Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ Բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։

Թեժ պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչված 13-ամյա Դավիթ Ստեփանյանը ասաց, որ տուն է գնում ոչ միայն ոսկե մեդալով, այլև 130 հազար դրամ պարգևով ու հատուկ նվերներով․ «Շատ լարված պայքար էր, մինչև վերջ հետաքրքիր, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրի 1-ին տեղը, շատ նշանակալի պարտիաներ ստացվեցին», - նշեց Դավիթ Ստեփանյանը։


IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի խմբի նախագծերի ղեկավար Լայմա Գալուստյանը նշեց․ «IDBank-ի համար մեծ պատիվ է լինել նման մրցաշարի հովանավոր։ Մենք վստահ ենք, որ այսպիսի մրցաշարերի արդյունքում շախմատը զարգանում է որպես սպորտաձև, ինչպես նաև ձևավորում են մտածելակերպ, կարգապահություն, հաղթանակի ձգտում հատկապես երիտասարդների շրջանում»։

Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաև Ռուսաստանից և Իրանից։ «Ընդհանուր առմամբ գլխավոր մրցաշարի և բլիցի մասնակիցների թիվը՝ 164-ը, ավելին էր, քան նախորդ 2 տարիներին։ Նաև շատ ուրախ եմ, որ մրցաշարն ավանդական է դառնում», - ընդգծեց Վարդան Մելքոնյանը։


Մրցաշարն ավարտվեց, բայց հաղթանակների շարքը նոր է սկսվում։ Բացի գլխավոր եռյակից՝ IDBank-ի կողմից հատուկ մրցանակների արժանացան նաև տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ։

Նման մրցաշարերը հիանալի հարթակ են նոր ծանոթությունների և փորձառությունների համար։ IDBank-ը մշտապես պատրաստ է իր նշանակալի ներդրումն ունենալ հայկական շախմատի հետագա զարգացման համար։


ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


*գովազդ