Telly-ն ներկայացրել է 2 էկրանով հեռուստացույց, որոնք տրամադրվելու են անվճար․ ինչո՞ւ
Լուրեր |
Telly ընկերությունը 55 դյույմանոց երկու էկրանով, ներկառուցված ձայնային պանելով 4K հեռուստացույց է մշակել։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել 500,000 այսպիսի հեռուստացույց և դրանք անվճար բաժանել,- գրում է News.am Tech-ը։ Կարող եք նախապես պատվիրել այսօր։ Կարող է հարց առաջանալ, թե որն է արտադրողի շահը կամ ինչ խութեր կան այստեղ։ Ամեն ինչ պարզ է. երկրորդ էկրանին անընդհատ կցուցադրվեն չանջատվող գովազդներ և տեղեկատվական վիջեթներ (սպորտային խաղերի արդյունքներ, նորությունների վազող տող, եղանակ, բաժնետոմսերի գներ և այլն):
Երկրորդ էկրանը, որը մշակողն անվանում է Smart Display, հիմնականից առանձնացված է ձայնային պանելով։ Եվ գովազդը կարող է ցուցադրվել ոչ միայն դրա վրա, այլև հիմնականի. գովազդը չի կարող ընդհատել այն, ինչ տվյալ պահին մարդը դիտում է. գովազդը երկու էկրանով ցուցադրվում է միայն, երբ ոչ ոք հեռուստացույց չի դիտում այդ պահին:
Telly ընկերությունը 55 դյույմանոց երկու էկրանով, ներկառուցված ձայնային պանելով 4K հեռուստացույց է մշակել։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել 500,000 այսպիսի հեռուստացույց և դրանք անվճար բաժանել։ Կարող եք նախապես պատվիրել այսօր։ Կարող է հարց առաջանալ, թե որն է արտադրողի շահը կամ ինչ խութեր կան այստեղ։ Ամեն ինչ պարզ է. երկրորդ էկրանին անընդհատ կցուցադրվեն չանջատվող գովազդներ և տեղեկատվական վիջեթներ (սպորտային խաղերի արդյունքներ, նորությունների վազող տող, եղանակ, բաժնետոմսերի գներ և այլն):
Երկրորդ էկրանը, որը մշակողն անվանում է Smart Display, հիմնականից առանձնացված է ձայնային պանելով։ Եվ գովազդը կարող է ցուցադրվել ոչ միայն դրա վրա, այլև հիմնականի. գովազդը չի կարող ընդհատել այն, ինչ տվյալ պահին մարդը դիտում է. գովազդը երկու էկրանով ցուցադրվում է միայն, երբ ոչ ոք հեռուստացույց չի դիտում այդ պահին:
«Երբ վերին էկրանը չի օգտագործվում, գովազդային միավորը կարող է զվարճալի կերպով աշխուժանալ՝ միավորելով երկու տարրերը: Մենք բառացիորեն հարյուրավոր բաներ ենք մտածում գովազդը հնարավորինս գրավիչ դարձնելու համար»,- The Verge-ին տված հարցազրույցում ասել է Telly-ի ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Դալաս Լոուրենսը:Ընկերությունն աշխատում է նաև Telly Rewards ծրագրի վրա, որտեղ օգտատերերը հարցումների մասնակցելու դիմաց կարող են նվեր քարտեր ստանալ այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Netflix-ը կամ Starbucks-ը: Ինչպես արդեն նշվել է, հիմնական էկրանի անկյունագիծը 55 դյույմ է: Սարքն աշխատում է TellyOS-ով՝ արտադրողի օպերացիոն համակարգով, որը դեռ չունի երրորդ կողմի հոսքային հավելվածների (Netflix և այլն) աջակցությունը: Հետևաբար, նոր հեռուստացույցի հետ տրվում է անվճար Android TV կցուրդ՝ 4K բովանդակության աջակցությամբ: Հեռուստացույցն ունի 3 HDMI, 2 USB մուտք և TV տյուներ։ Հեռուստացույցն ունի նաև տեսախցիկ, որը թույլ է տալիս օգտագործել «առաջադեմ անվճար ֆիթնես ծրագրեր՝ շարժմանը հետևելու գործառույթով»։ Կա նաև Zoom ծառայության աջակցություն և տեսախցիկի պաշտպանիչ կափարիչ:
Գովազդը կարծես թե այս հեռուստացույցի միակ խութը չէ։ Արտադրողը նաև ասում է, որ «կարող է հավաքել տեղեկություններ ձեր դիտած աուդիո և վիդեո բովանդակության, ալիքների և դիտումների տևողության մասին», ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ եք անում հեռուստացույցի վրա, որ կոճակներն եք սեղմում, ինչ որոնման հարցումներ եք ուղարկում և այլն: Ավելին, ընկերությունը կարող է նաև արձանագրել «ցանկացած պահի հեռուստացույցից օգտվող ձեր և ցանկացած այլ անձի ֆիզիկական ներկայությունը»:
Եթե չեք ցանկանում, որ ընկերությունը հավաքի ձեր տվյալները, կա՛մ պետք է հրաժարվեք հեռուստացույցից, կա՛մ 500 դոլար վճարեք:
Կարող եք պատվիրել 500,000 անվճար հեռուստացույցներից մեկը freetelly.com կայքում: Ընկերությունից հայտնել են, որ մատակարարումները կսկսվեն այս ամառ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
2026/03/31/ 14:13 -
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 14:09 -
Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պետերազմով պայմանավորված
2026/03/31/ 13:58 -
Հայաստանում տեղումները հասել են ամսական նորմայի մինչև 75%-ին՝ մեկ օրում
2026/03/31/ 13:56 -
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». Hetq.am
2026/03/31/ 12:58 -
ՌԴ-ում հերքել են Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ բանակցությունները
2026/03/31/ 12:56 -
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը
2026/03/31/ 12:53 -
ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ նախարարական նիստի համար
2026/03/31/ 12:52 -
Աշխատաշուկայի ապագան ձևավորող հարթակը վերադառնում է. 5-րդ Career City Fest-ն ապրիլի 18-19-ին է
2026/03/31/ 12:38 -
Ձվի շուկայում հայտնաբերվել են որակի և մակնշման խախտումներ․ ՍԱՏՄ
2026/03/31/ 12:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն