Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները ավելացել են․ Վահան Քերոբյան Հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ: Իսկ նախորդ տարի հունվարին մեր երկիր էր եկել 94 339 զբոսաշրջիկ: Տվյալները նեկայացրել է Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի էջում: Իսկ դեպի Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից մոտ 46 տոկոս, հետո Վրաստանը (11%), Իրանը (4%), ԱՄՆ-ն (3%) և Գերմանիան (1%): 2022-ին  ընդհանուր  առմամաբ  Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1 միլիոն 67 հազար էր: