Ութ լրատվամիջոց դատի է տվել OpenAI եւ Microsoft ընկերություններին
Մեծ Բրիտանիան մշակում է ԵՄ-ի ներդրումային հիմնադրամներին թույլատրելու ծրագրեր Brexit-ից հետո
Անգլիայի բանկը պատրաստ է իր տոկոսադրույքները կարգավորել
ԱՄՆ-ի շինարարական ծախսերը մարտին նվազել են
Աբու Դաբիի ԱԲ Presight ընկերությունը ձեռք է բերել AIQ տեխնոլոգիական վենչուրային բաժնետոմսերի մեծամասնությունը
Նորարարական ռազմավարություններ կայուն աճի համար. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքից հաճույք ստանալու 5 ռազմավարություն. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքի էվոլյուցիան և ապագան 21-րդ դարում. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Spirit Aero-ն ասում է, որ ունի Boeing 737 MAX-ի մասերի պահանջարկը լուծելու նոր ծրագիր
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Huawei-ին և չինական այլ հեռահաղորդակցական ընկերություններին անլար սարքավորումների հավաստագրումը
Google-ը աշխատանքից ազատում է հարյուրավոր «հիմնական» աշխատակիցների, որոշ պաշտոններ տեղափոխում Հնդկաստան և Մեքսիկա
Bitcoin losses could steepen after the cryptocurrency breaks below $60,000
Մայիսի 1-ից ռուսները կկարողանան առանց միջնորդավճարի իրենց հաշիվների միջև փոխանցել մինչև 30 մլն ռուբլի
Իլոն Մասքը որոշում է կայացրել կրճատելու Supercharger-ի գրեթե 500 հոգուց բաղկացած թիմը
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ. ցանկում ընդգրկված են շուրջ 300 իրավաբանական և ֆիզիկական անձինք և կազմակերպություններ
«Ռուսական փոստ»-ի հաշվում բավարար միջոցներ չեն եղել ներմուծվող ծանրոցների համար տուրքեր վճարելու համար
Մինչև 2033 թվականը ՌԴ-ում տարեկան կվաճառվի մինչև 340 հազար էլեկտրական մեքենա, իսկ ընդհանուր պարկը կհասնի 1,778,000 միավորի
Սեւանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2024թ. հունվարի դրությամբ 4.65 մլն է
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 01.05.24

Գործարանները խաղողի մթերման պայմանագրեր չեն կնքում, էժան սպիրտով կոնյակ են պատրատում. խաղողագործ

Հլս 5, 2023 17:02
12
ADS

Չնայած այս տարի խաղողի առատ բերք է սպասվում, բայց այն խաղողագործին չի ուրախացնում։ Արարատյան դաշտի խաղողագործներն այգի են մտնում, տեսնում ողկույզների ծանրությունից ճկված վազն ու դարդ անում՝ ինչպե՞ս են սպառելու։ Մթերող ընկերությունները մինչև հուլիսի 1-ը պետք է խաղողագործների հետ պայմանագրերի կնքման գործընթացն ավարտած լինեին։

«Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը, սակայն, պայմանագրերի կնքման հետ կապված լավ լուրեր չունի։ Նա Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 1-ի դրությամբ միայն «Երևանի կոնյակի» գործարանն է պայմանագրեր կնքել խաղողագործների հետ։

Դեռ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Երևանի կոնյակի» գործարանը դադարեցնում է արտահանումը Ռուսաստան՝ խոստովանելով, որ դրա անմիջական բացասական հետևանքները զգալու են գյուղացիները։ Սակայն, գործարանից տեղեկություններ եղան, որ շարունակում են փոխադրումները Ռուսաստան և կատարում են միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները։

Մինչդեռ Արտակ Սարգսյանի խոսքով՝ «Երևանի կոնյակի» գործարանն ավելացրել է մթերումների ծավալները ու պայմանագրերի քանակը։

Միության նախագահն արդեն կանխատեսում է՝ տարին շատ ծանր է լինելու խաղողագործների համար՝ նորից նույն թնջուկը, նույն անելանելի վիճակն է լինելու։

«Էդքան կուրծք ծեծեցինք, ասեցինք նույն խնդիրներն են առաջանալու, 60 օրից խաղողի մթերումն սկսվելու է, բայց ոչ մի պայմանագիր էլ չի կնքվել։ Եթե վերամշկող ընկերությունն առանց պայմանագիր կնքելու է խաղող մթերելու, դա նշանակում է, որ անօրինական դաշտում է աշխատում, այսինքն՝ սևով է աշխատում, խաղողի մթերումն իրենց համար երկրորդական է, իրենց պետք չէ։ Վերամշակող ըներություններն արդեն տարիներ շարունակ անհայտ ծագմամբ, համ ու հոտ չունեցող, գունավոր սպիրտով են կոնյակ պատրաստում և գերշահույթներ ստանում։ Կառավարությունն էլ աչքերը փակում է․ երևի հետները «փայ» են մտնում», — հավելեց խաղողագործը։

Ըստ նրա՝ գործադիրն այլընտրանքային տարբերակներ պետք է մտածի։ Սակայն, ինչպես նշեց Սարգսյանը, իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ լուծում չեն ստանում։

Սարգսյանը հայտնեց, որ պատկան մարմիններին առաջարկել են վերահսկել վերամշակողների գործը՝ պարզել, նրանք խաղող գյուղացուց գնում են, թե՝ ոչ։

Հայաստանի խաղողագործների միության նախագահը համոզված է՝ եթե գործարանները խաղող մթերեն, հանրապետությունում մթերման խնդիր չի ստեղծվի։

«Կառավարությունը չի ուզում, որ այդ դաշտը կանոնակարգվի, խաղողագործն ապրի, փող աշխատի ու իր գյուղում մնա և խաղողագործությունը զարգանա։ Թե՛ վերամշակողները, թե՛ կառավարությունը նպաստում են, որ Հայաստանում խաղողագործությունը չզագանա։ Մենք կորցնում են խաղողագործությունը», — սրտնեղեց մեր զրուցակիցը։

Մթերման խնդիրների պատճառով էլ արդեն մի քանի տարի է՝ շատերը քանդում են խաղողի այգիները։

Արտակ Սարգսյանի տվյալներով՝ նախորդ տարվա աշնանը խաղողագործները քանդել են շուրջ 680 հեկտար այգի։ Խաղողագործը չի բացառում, որ աշնանը գյուղացիներն ավելի շատ խաղողի այգի կքանդեն։

Նա նշեց, որ մթերման սեզոնին վերամշակող ընկերությունները մի քանի պատրվակ են մատնանշում և արհեստականորեն նվազեցնում խաղողի ընդունման գները։

«Պետության աչքի առաջ գործարանը կարողանում է խաղողագործին թալանել։ Եթե վիճակագրական տվյալներն ենք ուսումնասիրում, և տեսնում, թե տարեկան քանի շիշ կոնյակ է արտահանվում ՀՀ-ից, կտեսնեք՝ ինչ ահռելի քանակությամբ խաղող պետք է մթերվի։ Հիմա այստեղ աբսուրդ է։ Չհավատաք, որ գործարանները սեպտեմբերին կհայտարարեն, թե վաճառքի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Կասեն՝ Ռուսաստանում պատերազմ էր, արտահանումը լավ չէր, բայց իրենց «լոլո»-ներով գյուղացուն խաբում են։ Եթե դեռ գործարանները պայմանագիր չունեն կնքած խաղողագործների հետ, ինչպե՞ս եք նրանց սուբսադավորելու», — հարց բարձրացրեց Սարգսյանը։

Խաղողագործին մեկ այլ հարց էլ է անհանգստացնում։ Ասում է՝ Գինեգործության հիմնադրամը հորդորել է գինու սորտի խաղող աճեցնել, գյուղացիներն էլ վարկ են վերցրել և նոր այգիներ հիմնել, բայց գործարանները հիմա նաև գինու խաղողի սորտերը չեն ընդունում, առավել ևս պայմանագրեր կնքում։

Դեռ ամիսներ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից խաղողի մթերման գործընթացին էին հետաքրքրվել։ Քերոբյանը վիճակը հուսադրող չէր համարել։ Նախարարն անկեղծացել էր՝ ասելով, թե չի տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է։

Մեկնաբանություն