Նպատակ, որը դարձավ հաջողակ բիզնես «ՋՈԵԼ» ընկերության հիմնադիր տնօրեն Սոնա Եղիազարյանը սեփական բիզնես գաղափարը նախագծեց շատ պատահական, իսկ ընթացքը պարտավորեցնող էր։Հաջողության իր բանաձևը մեկն է՝ տասը տոկոս գիտելիքներ, քառասուն տոկոս փորձ և հիսուն տոկոս ծանոթություն։Ընկերությունը ավելի քան 12 տարի ծավալում է բեռնափոխադրման գործունեություն հայաստանյան շուկայում: Զբաղվում է ամբողջական և հավաքական բեռների փոխադրմամբ՝ ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով: Մանրամասները՝ տեսանյութում.