2023թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 13.91%-ով
Լուրեր |
Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 15.76 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 1.16%-ով կամ 185.74 մլն դրամով։
Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 19-րդ հորիզոնականը։ 2023թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 12.41 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 40.86%-ով կամ 3.6 մլրդ դրամով։
26-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 9.14 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.24%-ով կամ 1.28 մլրդ դրամով։
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 162-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 5.2%-ով կամ 92.49 մլն դրամով։
Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 39.18 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.78 մլրդ դրամով կամ 13.91%-ով։
Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.29%-ը։ 2022թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2.31% էր։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 29/01/24 դրությամբ՝ 403.81դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 97.03 մլն դոլար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․