Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
Լուրեր |
«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։
Մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է՝ անվանակոչված 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական
դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի
անվամբ։ Նախաձեռնության ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են Լոռու մարզի
Վանաձոր քաղաքում կազմակերպվող վազքի կիսամարաթոնի անցկացմանը։ Նախագծի նպատակն է բնակիչների շրջանում խրախուսել
առողջ ապրելակերպը, ակտիվացնել մարզային և համայնքային կյանքը։ Կիսամարաթոնի ընթացքում
կազմակերպվելու են նաև ֆինանսական գրագիտության սեմինարներ։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության
ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք նպատակ
ունենք խթանել մարզերի և համայնքների կայուն ու շարունակական զարգացումը, որը Իդրամի
և IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է։
Կարևորում ենք նաև, որ նախագիծը ներառում է կրթական կարևոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր
հնարավորություններ ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Հիմնադրամի
հետ համագործակցության շրջանակում նախատեսում ենք
իրականացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ, և վստահ ենք, որ
այս միջոցառումը կդառնա արժեքավոր սպորտային և կրթական հարթակ»։
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշեց. «Մեզ
համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ դառնալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Այս
համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դեռևս
2021 թվականին IDBank-ը և Իդրամը դարձան նորաստեղծ հիմնադրամի առաջին կորպորատիվ գործընկերները։
Շնորհակալություն ենք հայտնում և համոզված ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի
կոչել «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային
ակտիվությունը Լոռու մարզում»։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր
նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր
վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և
banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր
վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․