ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
Լուրեր |
Գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%։
Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը, ըստ որի.2025 թվականին ՀՀ-ում շարունակվել է տնտեսական աճը՝ պահպանելով մակրոտնտեսական հարաբերական կայունություն արտաքին մարտահրավերների պայմաններում։ Այն կազմել է 7.2%, որը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և առևտրի ոլորտների ակտիվությամբ, թեև արտաքին պահանջարկի որոշակի թուլացում է նկատվել։
Գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%, իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը շարունակել է ուղղված լինել գների կայունացմանը և ֆինանսական համակարգի հավասարակշռության պահպանմանը։Ֆինանսական համակարգը պահպանել է բարձր կայունություն․ վարկավորումը շարունակվել է, հատկապես՝ հիպոթեքային և սպառողական ուղղություններով, իսկ ոչ կատարողական վարկերի մակարդակը մնացել է ցածր, ինչը վկայում է համակարգի առողջության մասին։
Հարկաբյուջետային քաղաքականությունը մնացել է համեմատաբար զուսպ․ բյուջեի դեֆիցիտը պահպանվել է կառավարելի մակարդակում, պետական պարտքը՝ վերահսկելի, իսկ կապիտալ ծախսերի աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը։Միևնույն ժամանակ պահպանվել են արտաքին և ներքին ռիսկեր՝ կապված գլոբալ տնտեսական դանդաղման, աշխարհաքաղաքական անորոշությունների և արտաքին պահանջարկի անկայունության հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․