Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ
ՀՀ-ում 7-ից 9-ը տ. երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ
Թրք. լիրան անկումով հասել է պատմական նվազագույնի
23թ.-ի ՀՀ սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%
ՌԴ նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%
Երևանի բյուջեի մուտքերը ավելի են եղել ֏8 մլրդ 373 մլն
֏3.8 մլն տուգանք շինհրապարակներում խախտումների համար
ՄՊՀ-ն «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ ֏32 միլիոն չափով
23թ.-ի ՀՀ կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Apple-ն ամբողջ աշխարհով կրեդիտ քարտ կթողարկի
Վրաստանում նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1%
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. Infocom
֏1285.5 մլրդ արժեքով 55.7 մլն գործարք` մեկ ամսում. ՊԵԿ
$10 մլն կուղղվի կանանց ձեռներեցության զարգացմանը
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $41.000
Ապամոնտաժվել է 640 ինքնակամ տեղադրված գովազդ
Շին.օբյեկտներում օդը ստուգող սարքեր կտեղադրվեն
Սև ուրբաթին ԱՄՆ 28%-ը գնումներ է կատարել առցանց

Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ

Նյմ 21, 2023 14:32
12
ADS

Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ,- գրում է ejc.am-ը:

Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում՝ քննարկման ներկայացնելով ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ փոխնախարարի՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունն իրականացրել եւ շարունակում է իրականացնել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն եղել:

Վահան Սիրունյանի խոսքով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ եւ ծախսային վերաբաշխումներ իրականացնելու: Բացի այդ, մինչեւ տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով եւս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը:

Փոխնախարարի հավաստմամբ առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:

Մեկնաբանություն