Նախորդ շաբաթվա համեմատ դոլարի փոխարժեքը աճ է գրանցել ԱՄՆ դոլարի գինը հայկական դրամի նկատմամբ նախորդ շաբաթվա ընթացքում աճել է: ԿԲ տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 387.50 դրամ, իսկ սեպտեմբեր 29-ին արդեն 393.40 դրամ։ Բանկերում դոլարի վաճառքի գինը հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ի դրությամբ հասնում է 416 դրամի, առքինը՝ 402 դրամի։ Մինույն ժամանակ, աճել է նաև եվրոյի (EUR) փոխարժեքը։ ՀՀ բանկերում հոկտեմբերի 2-ի դրությամբ եվրոյի վաճառքի գինը հասել է 433 դրամի, իսկ առքի գինը 422 դրամի։