ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
Լուրեր |
ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը Ռուսաստանից:
Այս մասին հաղրդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կառավարությունը ժամանակավոր սահմանափակում է մտցրել ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա՝ ներքին շուկան կայունացնելու նպատակով», - նշվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանում վառելիքի բորսայական գները մի քանի ամիս անընդմեջ ռեկորդներ են սահմանում։ Զգալիորեն արագացել են աճի տեմպերը և մանրածախ գները։ Փորձագետներն ստեղծված իրավիճակն, այդ թվում, բացատրում են «գորշ» արտահանմամբ։
Որպես դրա դեմ պայքարի հնարավոր միջոցներից մեկը իշխանությունները քննարկում են լիազորված արտահանողների և ներքին շուկա մատակարարողների ցուցակի ստեղծումը։
Սեպտեմբերի սկզբին էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը հայտնել էր, որ էներգետիկայի նախարարությունը կառավարությանը և նախագահի աշխատակազմին է ներկայացրել հրամանագրի նախագիծ, որի համաձայն՝ միայն արտադրողները կկարողանան նավթամթերք արտահանել։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․