OpenAI-ը կվճարի ChatGPT-ում հայտնաբերված սխալների համար OpenAI-ը կսկսի վճարել $200-ից մինչև $20,000 ChatGPT չաթբոտում հայտնաբերված սխալների համար: OpenAI-ը գործարկել է bug bounty ծրագիրը՝ համագործակցելով Bugcrowd հարթակի հետ: Մշակողները կկարողանան հաղորդել ընկերության պրոդուկտի խոցելիության, սխալների կամ անվտանգության թերությունների մասինk,- գրում է Fintech.am-ը։ Ընկերությունը պատրաստ է վճարել $200 ոչ կրիտիկական սխալների համար, իսկ մինչև $20,000՝ «բացառիկ հայտնագործությունների» համար։ OpenAI-ը ChatGPT չաթբոտի մշակողն է, որի դեմո տարբերակը հրապարակվել է 2022 թվականի աշնանը։ 2023 թվականի փետրվարին ChatGPT-ն դարձավ պատմության մեջ ամենաարագ աճող հավելվածը։ Չաթ-բոտը ընդամենը երկու ամսում հավաքել է ամսական 100 մլն ակտիվ օգտատեր ։ Մարտին ChatGPT Plus-ում սխալ է տեղի ունեցել, որի պատճառով չաթբոտների օգտատերերի տվյալները, ներառյալ քարտի համարները, վճարային ծառայությունների մասին տեղեկությունները, հայտնվել են հանրային տիրույթում: