Հունգարիան և Սլովակիան կարգելափակեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո նավթի համաշխարհային գները 5%-ով անկում են ապրել
Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը ներկա պահին փակ է
Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 41%-ի
Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ներառյալ երեխաներ. ԱՀԿ
Մոտ 250 ամերիկացի լքել է Իսրայելը ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնությամբ
Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը. ինչն է կանգնած տնտեսական ակտիվության աճի ետևում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Ուկրաինայի հետ բանակցություններում քննարկվում են նաև պատժամիջոցների վերացման մասին հարցեր․ Սերգեյ Լավրով

Ապր 30, 2022 14:59
137

Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը և Կիևի կողմից «նոր աշխարհաքաղաքական իրողությունների» ճանաչումը,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով, երկխոսությունը շարունակվում է «վիրտուալ ամենօրյա ռեժիմով», սակայն այն հարթ չի ընթանում։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինան դուրս է եկել մարտի վերջին ձեռք բերված պայմանավորվածություններից։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների օրակարգային հարցերից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումն է, չինական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով ՝ բանակցությունները շարունակվում են «վիրտուալ ամենօրյա ռեժիմով» տեսակապի միջոցով, կողմերը քննարկում են հնարավոր համաձայնագրի նախագիծը։ Ռուսաստանը կողմ է երկխոսությունը շարունակելուն, սակայն այն լավ չի ընթանում,- հավելել է նախարարը։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կպարունակի մի քանի դրույթներ ՝ Ուկրաինայի մշտական ​​չեզոքություն, նրա ոչ միջուկային, ոչ դաշինքային և ապառազմականացված կարգավիճակ, ինչպես նաև երկրի անվտանգության երաշխիքներ։ Լավրովը հավելել է, որ օրակարգում ներառված են նաև Ուկրաինայի «ապազգայնացման», «աշխարհաքաղաքական նոր իրողությունների ճանաչման» (Լավրովը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի), ռուսաց լեզվի կարգավիճակն Ուկրաինայում և այլ թեմաներ։Արտգործնախարարի խոսքով, բանակցային գործընթացը խոչընդոտվում է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների «ռազմական հռետորաբանությամբ և բորբոքային գործողություններով»։