Հունվարի 1-ի Հայաստանից հեռացել է 11500 արցախցի |civilnet.am|
Մարս հասնելն այլևս տարիներ չի պահանջում. նոր տեխնոլոգիա, որը կփոխի տիեզերագնացությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը փորձ է անում փոխել OpenAI-ի ապագան․ ինչ է սպասվում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարանների մակարդակը նվազել է 50%-ից
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտահանումը 2024 թվականին հասել է 979 մլն դոլարի
Իլոն Մասկը կորցնում է միլիարդներ. ինչու է նրա հարստությունը վտանգի տակ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անվանական կրթաթոշակներ լավագույններին. Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մոտիվացնում է ուսանողներին. դիտեք ABNews.am կայքում
Եվրոմիությունը 200 մլրդ եվրո կներդնի արհեստական ​​բանականության զարգացման գործում
Ինչպես հեշտությամբ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
AMX-ը ամփոփել է հունվար ամսվա բորսայական տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իլոն Մասկը 97,4 միլիարդ դոլարով ցանկանում է գնել OpenAI-ը
Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500
Աշխատանքից մեծ եկամուտ՝ առանց ղեկավար դառնալու. կարիերայի թաքնված ուղիները. մանրամասները` ABNews.am կայքում
Հայաստանն ու Mistral AI-ը միավորում են ջանքերը ԱԲ ենթակառուցվածքների զարգացման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանից էլեկտրոնիկայի արտահանումը երեք տարում աճել է 116 անգամ
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփի մաքսատուրքերը խառնաշփոթ են ստեղծում. ինչու է եվրոն վտանգի տակ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով
Ապահով և հարմարավետ վավերամուտքեր կրիպոհարթակների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 7․8%-ով

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների մասին. ՊԵԿ

Մրտ 11, 2024 15:03
60
ADS

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Հայտնում է ՊԵԿ-ը:

Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։

Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։