«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան» ներդրում է կատարել Formula VC վենչուրային ֆոնդում
Լուրեր |
Ցե-Կվադրատ Ամպեգան հայտարարել է Formula VC վենչուրային ֆոնդում ներդրումներ կատարելու որոշման մասին։ Ցե-Կվադրատ Ամպեգան, կարևորելով ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը, որոշում է կայացրել իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ կատարել Formula VC վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ-ում։
Սա Առաջին ներդրումն է վենչուրային ֆոնդում կենսաթոշակային ֆոնդերի կողմից, որը տնտեսության իրական հատվածի և ձեռներեցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։
«Մենք կարևորում ենք ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը և տարբեր ներդրումային հնարավորություններ մշտապես գտնվում են մեր դիտադաշտում։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարման տեսանկյունից, մեզ համար միշտ առաջնահերթ է ֆիդուցիար պատասխանատվությունը և մասնակիցների լավագույն շահերից գործելը։ Formula VC վենչուրային ֆոնդում ներդրում կատարելով՝ մենք բալանսավորում ենք մեր նպատակներն ու մասնակիցների համար ռիսկ և եկամուտ գրավիչ հարաբերակցության առաջնայնությունները՝ միաժամանակ նպաստելով ՀՀ տնտեսության համար առաջնահերթություն կրող ՏՏ ոլորտի զարգացմանը»,- ասել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։
«Միջազգային շուկաներում կենսաթոշակային ֆոնդերը բավականին ակտիվորեն ներգրավված են նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում հենց վենչուրային ֆոնդերին ֆինասավորելու միջոցով: Հայաստանում նորարարական ՏՏ էկոհամակարգը աշխարհում արագ տեմպերով զարգացողների թվում կարելի է դասել, ինչին նպաստում են նաև ՀՀ-ում գործող վենչուրային ֆոնդերը: Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա-ի կողմից մեր ֆոնդում ներդրում կատարելու որոշումը շատ ենք կարևորում և՛ որպես տեղական ինտիտուցիոնալ ներդրողի կողմից ՀՀ համար ռազմավարական նշանակության ոլորտում ներդրում, և՛ որպես նախադեպ այլ տեղական և միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ապագայում ներդրումների համար»,- նշել է Formula VC ֆոնդի կառավարիչ «Ֆորմուլա Վենչուրս» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։
Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներդրումների ծավալը 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլար է: Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տևած մանրակրկիտ հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը և այլ ցուցանիշներ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․