Նոր ավիաուղղություններ՝ 2024-ին. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտեն
Լուրեր |
2024 թվականին դեպի Երևան սպասվում են նոր ավիաուղղություններ. Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է մանրամասներ՝ նշելով, որ առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը, Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին առաջին անգամ ունեցել են Սաուդյան Արաբիայից ավիաընկերություն, որն իրականացրել է թռիչքներ 4-5 ամիս, որից հետո ընդհատել է, սակայն հունիսից նորից կվերսկսի գործունեությունը:
«Առաջիկայում կվերաբացվի Երևան-Բեռլին-Երևան ուղղությունը, Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղին, ինչպես նաև նախատեսվում է Երևանից դեպի Լիոն և Մարսել ուղղություններով չվերթեր։ Ելնելով մեր քննարկումներից և բանակցություններից, առնվազն այսքանն այս պահին կարող եմ վստահ նշել, բայց այլ ուղղությունների մասով ավելի վստահ կարող ենք հայտնել համապատասխան բոլոր թույլտվությունները ստանալուց հետո։ Նշեմ, որ կան ավիաընկերություններ, որոնք մուտք են գործում շուկա սեզոնով պայմանավորված։ Օրինակ՝ ձմեռն ավելի պասիվ շրջան է համարվում, որոշները դուրս են գալիս և ամռան ակտիվ սեզոնով պայմանավորված՝ նորից վերադառում»,-ասաց նա։
Փայասլյանը նշեց, որ այժմ այդ փուլում են, մարտ ամսից ստանում են հայտեր և հաստատում առաջիկա ուղղությունները։ Նա վստահեցրեց, որ իր նշած ուղղությունները վստահաբար առաջիկա տարում կլինեն։
«Մեր մշտական ուղղությունները, որոնք կան, շարունակում են մնալ, այս պահին չունենք որևիցե ընկերություն, որը դուրս է եկել շուկայից վերջին տարվա ընթացքում։ Ունենք համալրումներ, թռիչքների հաճախականությունների ավելացում, որ կախված է նաև սեզոնի ընթացքից»,-նշեց նա։
Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ հնարավոր է նոր ավիաընկերություններ նույնպես միանան, քանի որ կան բանակցություններ և մի շարք ավիաընկերությունները սկսել են հարցումներ իրականացնել: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին