Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

770 միլիոն դոլարի աշխատավարձային ֆոնդ ունեցող ՏՏ ոլորտը էական ազդեցություն կունենա տնտեսական մյուս ճյուղերի վրա

Մրտ 5, 2024 18:11
55

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտն է՝ գրանցելով կտրուկ աճ 2022 թվականին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՏՏ համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։

«Հիմնականում աճը պայմանավորված էր Ռուսաստանից ռելոկանտ ընկերությունների մուտքով Հայաստան։ 2022 թվականին ոլորտի շրջանառությունը հասել է 589 միլիարդ դրամի՝ մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի։  2018-2022 թվականներին ՏՏ ոլորտը աճել է 45,7 տոկոսով այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքը տարեկան աճել է 9 տոկոսով։

Այս տեմպով արագ աճը նպաստել է տնտեսության մեջ ոլորտի դերի նշանակության բարձրացմանը և ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը հասել է մինչև 7 տոկոսի։

Նույնիսկ ռելոկանտներին հանելու դեպքում ՏՏ ոլորտը տարեկան 32 տոկոս աճ է արձանագրել, որը 3 անգամ ավելի արագ է, քան ՀՆԱ-ի աճն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հարկային արտոնությունները լրացուցիչ խթան են հանդիսացել ՏՏ ոլորտի աճի համար։

«Արտոնություն ստացած ընկերությունների աճը 23 տոկոս կետով արագ է եղել, քան արտոնություններ չստացած ընկերությունների աճը։ Եթե նույնիսկ հանում ենք 2022 թվականին գրանցված ռելոկանտներին, նորից տեսնում ենք, որ ավելի արագ են աճ գրանցել արտոնություն ստացած ընկերությունները»,- նշեց Հովհաննիսյանը։

ՏՏ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ ՏՏ ոլորտի կողմից 2022 թվականին շուրջ 60 միլիարդ դրամի եկամտային հարկ է վճարվել, որը 2018 թվականի նկատմամբ աճել է 3 անգամ, վճարվել է 1,1 միլիարդ դրամի շահութահարկը, որը մոտ 7 անգամ աճ է գրանցել 2018 թվականի համեմատ։

«ՏՏ ոլորտը եզակի ոլորտներից է, որտեղ բարձր է միջին աշխատավարձը։ 2022 թվականին այն կազմել է 1 միլիոն դրամ, որը 3,8 անգամ բարձր Հայաստանի միջին աշխատավարձից։

Հստակ չենք կարող ցույց տալ, թե ինչպես է ազդել այլ ոլորտների վրա ՏՏ ոլորտի աճը, բայց, միանշանակ է, որ 770 միլիոն դոլարի աշխատավարձային ֆոնդ ունեցող ոլորտը էական ազդեցություն կունենա տնտեսության այլ ոլորտների աճի արագացման վրա»,- եզրափակեց Հովհաննիսյանը։