Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը շարունակում են ձևավորել առաջատար եռյակը:
Apple-ը պահպանում է
աշխարհի ամենաթանկ բրենդի դիրքը՝ 470.9 մլրդ դոլար արժեքով (4%-ով պակաս՝ նախորդ
տարվա համեմատ)։
Microsoft-ն աճել է
10%-ով՝ հասնելով 388.5 մլրդ դոլարի, իսկ Amazon-ը աճել է 7%-ով՝ հասնելով 319.9
մլրդ դոլարի։
Google-ը գրանցել
է 9% աճ՝ հասնելով 317.1 մլրդ դոլարի։
Samsung-ը պահպանել է
5-րդ հորիզոնականը՝ 90.5 մլրդ դոլար արժողությամբ և 10% անկմամբ։
Toyota-ն նույնպես
պահպանել է իր նախորդ տարվա դիրքը՝ մնալով 6-րդ հորիզոնականում՝ 74.2 մլրդ դոլար
արժողությամբ և 2% աճով։
Instagram-ն առաջին
անգամ ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ 8-րդ հորիզոնականում՝ 57.3 մլրդ դոլար
գնահատմամբ և 27% աճով։
Coca-Cola-ն 7-րդ
հորիզոնականում է՝ հանդիսանալով ցուցակում ամենաբարձր տեղ զբաղեցնող ոչ
տեխնոլոգիական բրենդը՝ 60.1 մլրդ դոլար արժողությամբ և 2% անկմամբ։
McDonald’s-ը՝ 53 մլրդ
դոլար արժողությամբ, միացել է առաջին տասնյակին՝ 4% աճով։
Mercedes-Benz-ը
եզրափակում է առաջին տասնյակը՝ 50.1 մլրդ դոլար արժողությամբ և 15% անկմամբ։
Այս տարվա զեկույցը
աչքի է ընկել նշանակալի փոփոխություններով՝ ռեկորդային թվով նոր մասնակիցներով և
որոշ բրենդների համար աննախադեպ աճով։

