Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 8-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ  Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ -0.01% (43,729.34) • S&P 500՝ +0.74% (5,973.10) • S&P 500 ֆյուչերսներ՝ +0.01% • Nikkei 225՝ +0.30% (39,517) • KOSPI՝ -0.11% (2,561.88) • Shanghai Composite՝ -0.31% (3,459.66) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2688 / ունցիա • Brent նավթ՝ $75.1 / բարել • WTI նավթ՝ $71.7 / բարել ______________________________________________________________________________________________________ Մակրոտնտեսություն ԱՄՆ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը նվազեցրել է 0.25%-ով՝ հասցնելով 4.50-4.75%-ի: Չինաստան Հունվար-հոկտեմբեր 2024-ին Չինաստանի առևտրի ծավալը աճել է 3.7%-ով և կազմել $5.07 տրլն: Հոկտեմբերին առևտրային հաշվեկշիռը կազմել է $95.7 մլրդ: Եվրագոտի Սեպտեմբերին եվրագոտու մանրածախ վաճառքները աճել են 0.5% ամսական և 2.9% տարեկան կտրվածքով՝ գերազանցելով կանխատեսումները: Մեծ Բրիտանիա Անգլիայի բանկը տոկոսադրույքը նվազեցրել է 0.25%-ով՝ հասցնելով 4.75%-ի: ______________________________________________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ Air France-KLM Air France-KLM-ի զուտ շահույթը 2024-ի 3-րդ եռամսյակում նվազել է 16%-ով՝ մինչև €780 մլն: Օպերացիոն շահույթը կազմել է €1.18 մլրդ (-12% տարեկան կտրվածքով), իսկ հասույթը՝ €8.98 մլրդ (+4%): Ընկերության ավիաընկերությունները տեղափոխել են 27.86 մլն ուղևոր (+3.5%): Moderna Moderna-ն 2024-ի 3-րդ եռամսյակում գրանցել է $13 մլն զուտ շահույթ՝ նախորդ տարվա $3.63 մլրդ զուտ վնասի դիմաց: Հասույթը կազմել է $1.86 մլրդ: Ընկերությունը հաստատել է տարեկան կանխատեսումը՝ մինչև $3-3.5 մլրդ հասույթ շնչառական վարակի դեմ պատվաստանյութերից: Cube Invest