Հայաստանի ներմուծման շուկայի դինամիկան՝ 2024թ․-ին․ որոնք են առաջատար երկրները
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն դոլար, -1.04% կամ -4․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.23%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 345․7 մլն դոլար, -31.43% կամ –158․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.30%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 273․18 մլն դոլար, -7.13% կամ -20․97 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.61%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 233․02 մլն դոլար, -25.36% կամ -79․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.22%-ը։
ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 201․4 մլն դոլար, -58.51% կամ -283․9 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։
Յոթերորդը Գերմանիան է՝ 201․05 մլն դոլար, -32.89% կամ -98․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 155․9 մլն դոլար, -3.15% կամ -5․08 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.49%-ը։
Իններորդը Նիդերլանդներն է՝ 99․3 մլն դոլար, +9.91% կամ +8․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.95%-ը։
Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 61․01 մլն դոլար, -15.00% կամ -10․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.58%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 13․54%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 340.48%-ով և կազմել 7․16 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 353.53%-ով և կազմել 7․11 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 18.46%-ով և կազմել 922․94 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2024թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 6․957 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.8 անգամ։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 693․1 մլն դոլար՝ -11․7%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 270․1 մլն դոլար՝ -7%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 205․8 մլն դոլար է՝ -43․9%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 195․96 մլն դոլար՝ -35․3%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 165․7 մլն դոլար՝ -3․2%։
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 64․42 մլն դոլար՝ -15․3%։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 57․64 մլն դոլար՝ +10․6%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 55․6 մլն դոլար՝ -29․4%։
Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 50․64 մլն դոլար՝ -77․2%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․